Մեր ծառայությունները

Մեր ծառայությունները

Սմարթ-քարտ · Ծրագրեր · Մեծածախ · Ինտեգրում

Սմարթ-քարտ

Մենք առաջարկում ենք մի շարք ապրանքներ և ծառայություններ, որոնցից մի քանիսը ներկայացված են ստորև
ՊատվիրելՔարտ

Բնութագիր

  • Սմարթ քարտի տեսակը՝ ստանդարտ ISO/IEC 14443A, ISO7816-3
  • Աշխատանքային հաճախականությունը՝ 13,56 ՄՀց
  • Համապատասխանության վկայագիր Common Criteria EAL4+
  • Պաշտպանություն հեռահար հարձակումներից
  • Անվտանգության 3 մակարդակի ներկառուցված աջակցություն
  • Աջակցություն AES 128 և CRYPTO1 կոդավորման համար
  • Տվյալների փոխանցման արագությունը՝ մինչև 848 կբիթ/վրկ
  • Կարդալու հեռավորությունը՝ մինչև 10 սմ

Առավելություններ

  • Անվտանգության բազմաշերտ ֆիրմային մեխանիզմ, որը ViaCard -ն ապահովում է անվտանգության ամենաբարձր մակարդակով և տվյալների կոդավորմամբ
  • Անհպում խելացի քարտի անսահմանափակ օգտագործման հնարավորություն՝ օգտագործման ընթացքում մեխանիկական ազդեցության բացակայության շնորհիվ
  • Վաճառքի կետում սպասարկման ժամանակի կրճատում
  • Հարմարավետություն և անվտանգություն. Քարտը կարելի է օգտագործել առանց դրամապանակից հանելու
  • Անհպում խելացի քարտը չի կարող պատճենվել (ինչպես օրինակ՝ մագնիսական քարտը)
  • Տեղեկատվության պահպանման բարձր հուսալիություն. Արտաքին դաշտերը չեն ազդում անհպում խելացի քարտի տեղեկատվության պահպանման վրա
Սմարթ-քարտեր

Ի՞նչ ենք առաջարկում

Դուք կարող եք օգտվել բոլոր վառելիքներից և ծառայություններից` մեկ միասնական պայմանագրի շրջանակում
ԿապվելՀիմա
Դիզել

Դիզել

Դիզելային վառելիք, ներառյալ՝ ԳՕՍՏ, ՏՊ, Եվրո-4, Եվրո-5 և ԱԼԿ ցանցի բրենդային դիզել:

Բենզին

Բենզին

Բենզին, ներառյալ՝ ԱԻ-92 (Ռեգուլյար), ԱԻ-95 (Պրեմիում), ԱԻ-98 (Սուպեր), ավտոլցակայանների ցանցի բրենդային բենզիններ:

Գազ

Գազ

Հեղուկ Գազ/LPG
Մեթան Գազ/CNG:

AdBlue

AdBlue

Դիտեք քարտեզը՝ AdBlue (միզանյութ)-ի հասանելիության ցանկը տեսնելու համար:

Ավտոլվացում

Ավտոլվացում

Օգտվեք ավտոլվացման ծառայություններից՝ օգտագործելով All Petrol քարտը:

Վուլկանացում

Վուլկանացում

Անվադողերի տեղադրումը կամ նորոգումը երբեք այսքան հարմարավետ և արագ չի եղել:

Տարհանում

Տարհանում

Ավտոքարշակի ծառայությունների հասանելիություն ամբողջ տարածաշրջանում:

Կայանատեղիներ

Կայանատեղիներ

Կայանատեղիներից օգտվելը նույնպես մեր քարտից առանձնահատկություններից է:

Մեծածախ Մատակարարում

Մեծածախ Մատակարարում

Մենք իրականացնում ենք վառելիքի մեծածախ առաքումներ ձեր ձեռնարկության տարածք, պահանջվող հաճախականությամբ՝ սկսած 2000 լիտրից և ապահովում ենք՝

  • Պրեմիում որակի վառելիք մեծածախ գներով
  • Ձեռնարկության տարածքում վառելիքի պահեստավորման հնարավորություն՝ փոքր ավտոլցակայանի տեղադրմամբ
  • Մեկ քարտով լիցքավորման և միասնական հաշիվ օգտագործելու հնարավորություն՝ ինչպես ձեր ընկերության ներսում տեղադրված փոքր ավտոլցակայանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ավտոլցակայանների ողջ ցանցում, որտեղ ընդունվում է All Petrol սմարթ քարտը
  • Վառելիքի հաշվառման և վաճառքի կազմակերպում` ըստ ձեր ընկերության և փոքր ավտոլցակայանի գտնվելու վայրում առկա ցանկացած այլ գործընկեր կազմակերպության վառելիքի քարտերի

Ինտեգրում GPS/GLONASS տրանսպորտային մոնիտորինգի համակարգերին

Վառելիքային քարտի նպատակային օգտագործումն ապահովելու համար՝ վարորդների հսկողությունը վառելիքի ծախսերի նվազեցման ամենակարևոր խնդիրն է ինչպես առևտրային կազմակերպությունների, այնպես էլ պետական հաստատությունների համար: Վերահսկման այդպիսի մեթոդներից մեկը, որը թույլ է տալիս մատուցել որակապես նոր ծառայություն, դա տրանսպորտային միջոցի հեռաչափման օգտագործումն է (աշխարհագրական տեղեկատվություն, վառելիքի մակարդակ, վազքի ցուցիչներ,) որպես վառելիքի քարտի սպասարկման ժամանակ գործառնական համակարգի մուտքային պարամետրեր:
Նման ինտեգրումը թույլ է տալիս՝

  • Ավտոլցակայանի կոորդինատների հետ տրանսպորտային միջոցի կոորդինատների համապատասխանության ավտոմատ ստուգում, վառելիքի քարտով լիցքավորման սկսելուն պես, իսկ անհամապատասխանության դեպքում անմիջապես ծառայության մերժում
  • Վառելիքի քարտով լիցքավորման չափի ավտոմատ սահմանափակում՝ վառելիքի մակարդակի ցուցիչներին համապատասխան (քարտի դինամիկ սահմանը, որը հավասար է մեքենայի բաքի իրական ազատ տարածությանը)
  • Այլ հաշվարկային ստուգումներ և սահմանափակումներ, ներառյալ՝ մեքենայի վազքի հետ կապված

Ինտեգրում «Յանդեքս Տաքսի» և «Սիթիմոբիլ» առցանց տաքսի ծառայություններին

«All Petrol» վառելիքի քարտը կարելի է միացնել տաքսի ագրեգատոր համակարգում վարորդի հաշվին,որը հնարավորություն է ընձեռնում անմիջապես օգտագործել տվյալ հաշիվը ավտոլցակայաններում վառելիքի անկանխիկ վճարման համար: Ավտոլցակայանում վարորդի կողմից քարտը ներկայացնելու դեպքում ViaCard համակարգը ավտոմատ կերպով հաշվի է առնում վարորդի մնացորդը Yandex Taxi կամ Citymobil համակարգերում և վառելիքը տրամադրելուց հետո՝ նշված համակարգերում գրանցված վարորդի հաշվից կատարում է վառելիքի արժեքի դեբետավորում:
Ինտեգրումն առցանց տաքսի հավելվածների հետ թույլ է տալիս՝

  • Կատարել առցանց և արագ փոխհաշվարկներ վարորդի հետ
  • Նվազեցնել վառելիքի հաշվառման գործառնական ծախսերը
  • Արտացոլել վառելիքի ծախսերը տաքսիների պարկի ծախսերում և հաշվանցել ԱԱՀ-ն
  • Վաստակել հավելյալ գումար տաքսի ընկերության (վառելիքի օպերատորի կողմից սահմանված) և վարորդի (տաքսի ընկերության կողմից սահմանված) զեղչերի տարբերության հիման վրա
  • Վարորդը հնարավորություն է ստանում անմիջապես օգտագործել ստացված անկանխիկ միջոցները մեքենան լիցքավորելու համար

Կապը մեզ հետ

Խնդրում ենք կապ հաստատել մեր թիմի հետ յուրաքանչյուր հարցի դեպքում:
Կապվել