«All Petrol» ՍՊԸ-ն առաջարկում է վառելիքի սպառման և կառավարման լայն հնարավորություններով համակարգ: Մեր ժամանակակից հարթակը և Վառելիքային Սմարթ քարտերը առաջարկում են ընկերություններին արդյունավետ և հուսալի լուծումներ վառելիքի սպառման ծախսերը կառավարելու համար:
Այժմ մեր հարթակը գործում է ավելի քան 2000 ժամանակակից ավտոլցակայաններում ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և այլ ԱՊՀ երկրների հիմնական մայրուղիներում: Տվյալ ավտոլցակայանները առաջարկում են որակյալ վառելիքի բազմազան տեսականի՝ դիզելային վառելիք, բենզին, գազ և AdBlue, ինչպես նաև հավելյալ ծառայություններ, ներառյալ՝ ավտոլվացում, անվադողերի տեղադրում և նորոգում, տարհանում, կայանում և այլն:
Հետևելով մի քանի պարզ քայլերի, դուք կարող եք դառնալ նոր սերնդի վառելիքային սմարթ քարտերի օգտատեր և խնայել 20-30% և ավելին ձեր ընթացիկ վառելիքային ծախսերի համար:
Խնայողությունները ձեռք են բերվում վառելիքի հատուկ զեղջված գների շնորհիվ ինչպես նաև վառելիքի սպառման առցանց մոնիտորինգի ամենաարդիական տեխնոլոգիանների միջոցով, որը տրամադրում է «All Petrol» ընկերությունը:
Դիզելային վառելիք, ներառյալ՝ ԳՕՍՏ, ՏՊ, Եվրո-4, Եվրո-5 և ԱԼԿ ցանցի բրենդային դիզել:
Բենզին, ներառյալ՝ ԱԻ-92 (Ռեգուլյար), ԱԻ-95 (Պրեմիում), ԱԻ-98 (Սուպեր), ավտոլցակայանների ցանցի բրենդային բենզիններ:
Հեղուկ Գազ/LPG
Մեթան Գազ/CNG:
Դիտեք քարտեզը՝ AdBlue (միզանյութ)-ի հասանելիության ցանկը տեսնելու համար:
Օգտվեք ավտոլվացման ծառայություններից՝ օգտագործելով All Petrol քարտը:
Անվադողերի տեղադրումը կամ նորոգումը երբեք այսքան հարմարավետ և արագ չի եղել:
Ավտոքարշակի ծառայությունների հասանելիություն ամբողջ տարածաշրջանում:
Կայանատեղիներից օգտվելը նույնպես մեր քարտից առանձնահատկություններից է:
«All Petrol» Վառելիքային Սմարթ քարտը առաջին անսահմանափակ ժամկետով վառելիքի քարտն է Հայաստանում և ԱՊՀ երկրներում, որը ներառում է երեք մակարդակի անվտանգության ապահովում: Այս նորարարական քարտը հնարավորություն է ընձեռնում օգտվել բենզալցակայանների կողմից առաջարկվող ապրանքներից և ծառայություններից՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և սպասարկման ժամանակի կրճատում:
ՊատվիրելՔարտՄեր հիմնական առավելություններից է նաև սպասարկման ժամանակի կրճատումն ու ծառայությունների հարմարավետ օգտագործումը:
Գործընկեր ավտոլցակայանների լայն ցանցը թույլ է տալիս All Petrol-ին առաջարկել եզակի զեղչեր իր հաճախորդներին:
Վառելիքի սպառման և կառավարման համակարգը ընկերություններին տրամադրում է առավել արդյունավետ միջոց ծախսերի վերահսկման համար:
Ծախսագրման և հարկերի հաշվանցման հնարավորություն , փաստաթղթավորման էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տրամադրում:
Առաջին փուլում պայմանագիր է կնքվում «All Petrol» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի շրջանակներում Ձեզ տրամադրվում են վառելիքի գնի հատուկ պայմաններ և հստակեցված են բոլոր դրույթները։
Այնուհետև պատրաստվում և տրամադրվում են անհրաժեշտ քանակությամբ վառելիքի անվճար քարտեր: Բոլոր քարտերը կցված են ընկերության կողմից հաստատված միասնական հաշվեկշռին:
Ձեր ընկերությանը ուղարկվում է անձնական էջի հրավեր, որը թույլ կտա կառավարել վառելիքի քարտերը առցանց և հետևել դրանցով կատարված գործարքներին: